Իրակլի Ղարիբաշվիլի. Ես ուզում եմ շատ հստակ ասել և դիմել մեր քաղաքացիներին, այսօր մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, պետք է հանգստություն պահպանել
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես ուզում եմ շատ հստակ ասել և դիմել մեր քաղաքացիներին, այսօր մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, պետք է հանգստություն պահպանել

Ուզում եմ շատ հստակ ասել և դիմել մեր քաղաքացիներին, մեզ այսօր ոչ մի վտանգ չի սպառնում,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կոջորիում, որտեղ ծաղկեպսակ է դրել կուրսանտների հուշահամալիրում։

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի իշխանությունը, ազգային շահերի վրա հիմնված պրագմատիկ քաղաքականության միջոցով, վերջին ինը տարիներին կարողացել է երկրում խաղաղության և կայունության հասնել։

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել ու դիմել մեր քաղաքացիներին, մենք այսօր վտանգ չունենք։ Պետք է հանգստություն պահպանել: Վրաստանին ոչ մի վտանգ չի սպառնում: Մենք մեր ազգային քաղաքականությամբ, պրագմատիկ, մեր ազգային շահերից բխող քաղաքականությամբ կարողացել ենք այս ինը տարիների ընթացքում հասնել երկրում խաղաղության և կայունության։ Միևնույն ժամանակ մենք առանց կորուստների, առանց որևէ ապակայունացման հասել ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, առանց վիզայի ռեժիմին և ազատ առևտրի։ Միևնույն ժամանակ մեզ հաջողվեց հնարավորինս կայունացնել իրավիճակը՝ ներառյալ Ռուսաստանի հետ իրավիճակի դեէսկալացիան, ինչը, բնականաբար, բխում էր մեր երկրի ազգային շահերից»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։