Իրակլի Ղարիբաշվիլի. Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ եվրոպական մայրցամաքի անվտանգության ապագայի վերաբերյալ
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ եվրոպական մայրցամաքի անվտանգության ապագայի վերաբերյալ

Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ կապված եվրոպական մայրցամաքի անվտանգության ապագայի հետ,- «Twitter»-ի իր էջում գրում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման մասին։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնում Եվրահանձնաժողովի նախագահին և Եվրահանձնաժողովին՝ բարեփոխումների իրականացման գործընթացում Վրաստանին օգնելու համար, ինչը պետք է ապահովի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելը։

«Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ կապված եվրոպական մայրցամաքի անվտանգության ապագայի հետ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրահանձնաժողովին՝ Վրաստանին օգնելու համար, թեկնածուի կարգավիճակ ստանալուն անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործընթացում։ Վրաստանը հավատարիմ է եվրոպական ապագային»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։