Իրակլի Ղարիբաշվիլի. Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության անցկացումը Թբիլիսիում, խաղաղությունն անհրաժեշտ է մեր ժողովուրդների բարօրության համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության անցկացումը Թբիլիսիում, խաղաղությունն անհրաժեշտ է մեր ժողովուրդների բարօրության համար

Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության անցկացումը Թբիլիսիում,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանը հավատարիմ է մնում երկխոսության ձևաչափով հանդիպումներ հյուրընկալելու գաղափարին։

«Վրաստանը հավատարիմ է մնում դրական դեր խաղալու և երկխոսության ձևաչափով հանդիպումներ անցկացնելու գաղափարին՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար։ Խաղաղությունն անհրաժեշտ է մեր ազգերի բարօրության համար»,- ասված է վարչապետի թվիթերյան էջում։