Իրակլի Ղարիբաշվիլի. Ես Մոլդովայում իմ եվրոպացի գործընկերներին ասել եմ, որ աշխարհաքաղաքական այս ծայրահեղ ծանր իրավիճակում միակ ճիշտ որոշումը մեզ կարգավիճակ տալն է
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես Մոլդովայում իմ եվրոպացի գործընկերներին ասել եմ, որ աշխարհաքաղաքական այս ծայրահեղ ծանր իրավիճակում միակ ճիշտ որոշումը մեզ կարգավիճակ տալն է

Ես Մոլդովայում եվրոպացի գործընկերներին ասացի, որ մեր երկիրը լիովին պատրաստ է, մինչև հունիսի վերջ մենք կավարտենք բոլոր առաջնահերթությունների կատարումը, իսկ հետո ընտրությունը կկատարվի, վերջին խոսքը կլինի Եվրոպայինը,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետէ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Մոլդովայի մայրաքաղաքում Եվրոպական քաղաքական միության երկրորդ գագաթնաժողովից հետո։

«Ես զրույց ունեցա այն մասին, որ մեզ համար՝ մեր երկրի համար խորհրդանշական, բայց մեծ նշանակություն ունի հաջորդ փուլը, այսինքն՝ թեկնածուի կարգավիճակ շնորհելը։ Ես նրանց ասացի, որ մեր երկիրը լիովին պատրաստ է, հունիսի վերջին մենք կավարտենք բոլոր առաջնահերթությունները, իսկ հետո ընտրությունը, վերջին խոսքը կլինի Եվրոպայինը։ Ես նրանց ասացի, որ այս իրավիճակում, այս շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, իհարկե, միակ ճիշտ քաղաքական որոշումը Եվրոպայում է, որ ինչպես Մոլդովային ու Ուկրաինային կարգավիճակ տվեցին, մեզ՝ Վրաստանին էլ տան»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, Քիշնեւում նա նաեւ երկկողմ հանդիպումներ է անցկացրել։

«Ես զրույց եմ ունեցել նախագահ Միշելի եւ եվրոպական այլ առաջնորդների հետ։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կլինի։ Ի դեպ, բոլորը մեծ ոգևորությամբ ընդգծում են, որ մեզ հաջողվեց պահպանել խաղաղությունն ու կայունությունը՝ չնայած մեր երկրում առկա մարտահրավերներին, և մենք առաջ ենք շարժվում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։