Իրակլի Ղարիբաշվիլի. Ես կարծում եմ, որ Վրաստանը անաչառ, չեզոք դեր է խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես կարծում եմ, որ Վրաստանը անաչառ, չեզոք դեր է խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար

Կարծում եմ, որ Վրաստանը խաղացել և խաղում է շատ անաչառ, չեզոք դիրք ու դեր մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական քաղաքական միության երկրորդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը Իրակլի Ղարիբաշվիլիին հարցրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների և տարածաշրջանի անվտանգության մասին։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը արտասովոր հարաբերություններ ունի երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, և վրացական գործոնը շատ կարևոր դեր է խաղացել։

«Կարծում եմ՝ առաջին հաջող միջնորդությունը ղարաբաղյան հակամարտությունից հետո՝ 2021 թվականին էր։ Այնպես որ, մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև, և ես կարծում եմ, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին։