Իրակլի Ղարիբաշվիլի. Ես կարծում եմ, որ պետք է հանգիստ սպասել Եվրահանձնաժողովի որոշմանը, ես բավականին լավատես եմ
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես կարծում եմ, որ պետք է հանգիստ սպասել Եվրահանձնաժողովի որոշմանը, ես բավականին լավատես եմ

Մի քանի օր առաջ ես Բրյուսելում էի, բարձր մակարդակի հանդիպումներ ունեցա նախագահ Միշելի, նրա կաբինետի հետ։ Նաև հանդիպեցի հանձնակատար Վարհեյին և երկար խոսակցություն ունեցա, տպավորություն ստացա, որ մենք պետք է բավական դրական ակնկալիքներ ունենանք,- ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ, քանի որ արժանի է դրան։

«Իմ այցերի ժամանակ ընկերներիս մանրամասն բացատրել եմ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել մեր իշխանության կողմից, ամբողջական զեկույց է ուղարկվել Եվրահանձնաժողով։ Կարծում եմ, որ պետք է հանգիստ սպասել որոշմանը։ Ես նրանց ասացի, որ ներկա իրավիճակում, այն իրավիճակում, որում գտնվում ենք մենք բոլորս, աշխարհը, այն, ինչ կատարվում է ընդհանրապես Եվրոպայում, այս ավերիչ պատերազմն Ուկրաինայում, այն ամբողջովին փոխեց կարգը։ Ես նրանց ասացի, որ նման իրավիճակում Վրաստանի անջատումը կլինի Արևմուտքի ռազմավարական սխալը և դա չի բխում ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ մեր շահերից։ Նաև ես մեր ընկերներին հստակ ասացի, որ եթե մեր ցանկությունն է վերջ դնել բևեռացմանը, նրանք անպայման պետք է մեզ կարգավիճակ շնորհեն։ Սա շահարկումների մեկ թեմա և աղբյուր է: Եթե ​​երկիրը ստանա կարգավիճակ, ապա դա երկու անգամ կնվազեցնի բևեռացման աստիճանը։ Սպասենք հաշվետվությանը։ Այն հրապարակային չի լինի, բայց տեղեկատվությունը, այնուամենայնիվ, հասանելի կդառնա: Ես բավականին լավատես եմ»,- ասաց վարչապետը։