Իրակլի Ղարիբաշվիլի. Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մարոկկոյի ժողովրդին՝ սարսափելի երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդկանց մահվան կապակցությամբ
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մարոկկոյի ժողովրդին՝ սարսափելի երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդկանց մահվան կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Մարոկկոյի ժողովրդին՝ երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդկանց մահվան կապակցությամբ։

Իրակլի Ղարիբաշվիլին շուտափույթ ապաքինում է մաղթում աղետի հետևանքով տուժածներին։

«Իմ սրտանց ցավակցություններն եմ հայտնում Մարոկկոյի ժողովրդին սարսափելի երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդկանց կորստի համար։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Սգո այս ծանր պահերին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մարոկկոյի Թագավորության կառավարությանը»,- գրել է վարչապետը սոցցանցում։

Երեկ Մարոկկոյում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 820, վիրավորվել՝ 672 մարդ։