Իրակլի Ղարիբաշվիլի. Ես հավաստիացրել եմ Շառլ Միշելին, որ Վրաստանը հավատարիմ է մնում ապրիլի 19-ի համաձայնագրում ամրագրված բարեփոխումներին
Ես հավաստիացրել եմ Եվրոպական խորհրդի նախագահին, որ Վրաստանը հավատարիմ է մնում ապրիլի 19-ի համաձայնագրում ամրագրված բարեփոխումների օրակարգին, – սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշում է վարչապետը, այդ բարեփոխումների զգալի մասն արդեն իրականացվել է:
«Ես եւս մեկ անգամ հավաստիացրեցի Եվրոպական խորհրդի նախագահին, որ Վրաստանը հավատարիմ է մնում ապրիլի 19-ի պայմանագրում ամրագրված բարեփոխումների օրակարգին: Այս բարեփոխումների զգալի մասն արդեն իրականացվել է, և մենք պարտավորվել ենք աշխատել մնացած կարևոր բարեփոխումների վրա», – գրել է Ղարիբաշվիլին: