Իրակլի Ղարիբաշվիլի – Ես գիտեմ, որ պետությունն անում է ամեն ինչ Միխեիլ Սաակաշվիլիի, ինչպես նաև մյուս բանտարկյալների առողջությունը պաշտպանելու համար, ոչ ոք չպետք է արտոնյալ լինի

17:44, 09.10.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պաշտպանված են բանտում։

Ինչպես լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին Միխեիլ Սաակաշվիլիի մասին խոսելիս, քրեակատարողական հիմնարկում բոլոր բանտարկյալների իրավունքներն ու առողջությունը պատշաճ կերպով պաշտպանված են։

«Ես գիտեմ, որ պետությունը, տվյալ դեպքում՝ Արդարադատության նախարարությունը, ամեն ինչ անում է նրա և մյուս բանտարկյալների առողջությունը պաշտպանելու, նրանց իրավունքները պաշտպանելու համար, և ոչ ոք չպետք է արտոնյալ լինի»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նմանատիպ