Իրակլի Ղարիբաշվիլի. Ես դեռ չունեմ կոնկրետ պատասխան իմ ապագա գործունեության վերաբերյալ, սակայն հիմնականում դա կլինի մասնավոր հատվածում, կփորձեմ այս դիրքից մասնակցել երկրի տնտեսական զարգացմանը
Ինչ վերաբերում է իմ ապագա գործունեությանը, այս պահին կոնկրետ պատասխան չունեմ, բայց հասարակությունը, անշուշտ, դրա մասին կիմանա։ Հիմնականում դա կլինի գործունեություն մասնավոր հատվածում, – այս մասին հայտնել է Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցություն «Վրացական երազանք»-ի գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Կփորձեմ այս դիրքից մասնակցել մեր երկրի զարգացմանը, տնտեսական առաջընթացին, և այս մասին ապագայում նորություններ կլինեն», – նշել է Ղարիբաշվիլին։
Միևնույն ժամանակ, այն հարցին, թե արդյոք քննարկում է քաղաքականություն վերադառնալը, նա ասել է՝ «բացառված ոչինչ չէ»։
«Հարցին, թե արդյոք քննարկում եմ և հնարավոր է, որ վերադառնամ քաղաքականություն՝ բացարձակապես ոչինչ բացառված չէ։ Բայց ինչպես արդեն նշեցի, իմ հիմնական շարժառիթն այժմ քաղաքականությունից հեռանալն է, ընտանիքիս ավելի շատ ժամանակ հատկացնելը։ Մնացածի մասին ժամանակը ցույց կտա», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նշենք, որ Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։