Իրակլի Ղարիբաշվիլի. Ես դատապարտում եմ Իսրայելի պետության վրա տեղի ունեցած ահաբեկչությունը, ցավակցում եմ Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես դատապարտում եմ Իսրայելի պետության վրա տեղի ունեցած ահաբեկչությունը, ցավակցում եմ Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում

Դատապարտում եմ Իսրայել պետության և Իսրայելի քաղաքացիների դեմ իրականացված ահաբեկչությունը,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Իսրայելի պետության կառավարությանն ու ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

«Ես դատապարտում եմ Իսրայելի պետության և Իսրայելի քաղաքացիների վրա իրականացված ահաբեկչությունը, սպանությունը և բազմաթիվ մարդկանց լուրջ վնասվածքները։ Ես անկեղծորեն ցավակցում եմ Իսրայելի պետության կառավարությանն ու ժողովրդին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- սոցցանցում գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։

Բացի այդ, Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, «այս պահի տվյալներով՝ Իսրայելում տուժածների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան, թեև մենք շարունակում ենք կապ հաստատել քաղաքացիների և Իսրայելի համապատասխան ծառայությունների հետ»: