Իրակլի Ղարիբաշվիլի. Ես չեմ ուզում այդքան խոսել բանտարկյալ Սաակաշվիլիի մասին, ով Վրաստան է եկել ապակայունացման, սպանությունների համար, մենք խուսափել ենք երկրի համար այս մեծ փորձությունից
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, այժմ պետք է հանգստություն, ընտրությունների երկրորդ փուլը պետք է հանգիստ անցկացվի, եւ երկիրը պետք է հաղթի:
Ղարիբաշվիլիի խոսքով, ինքը այլեւս չի ցանկանում այդքան շատ խոսել բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի մասին: Կառավարության ղեկավարը նշում է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ գործի վրա:
«Ես ուզում եմ բոլորին կոչ անել, որ մեզ բոլորիս պետք է հանգստություն: Մենք պետք է երկրորդ փուլն անցկացնենք խաղաղ, թող բոլորը հաղթեն, թող հաղթի մեր երկիրը և շարունակենք խաղաղ զարգացումը: Ես այլևս չեմ ուզում այդքան խոսել բանտարկյալի մասին: Բավական է, կարծում եմ, չափազանց շատ հայտարարություններ են արվել, մենք նաև չափազանց շատ էմոցիաներ ենք ծախսել, անհրաժեշտ է այժմ կենտրոնանալ գործի վրա: Ինչպես եք տեսնում, ինչպես եք կարծում: Հարցրեք բանտարկյալ Սաակաշվիլիին, ով Վրաստան էր եկել ապակայունացման, խռովությունների, այդ թվում՝ շատ ծանր ապակայունացման, այդ թվում` սպանությունների նպատակով, եթե, իհարկե, այն զարգանար այնպես, ինչպես ինքը նախատեսել էր: Փառք Աստծո, որ մենք խուսափեցինք այս մեծ փորձությունից», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: