Իրակլի Ղարիբաշվիլի. Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, սա կատարյալ աբսուրդ է
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, սա կատարյալ աբսուրդ է

Ես վարչապետ դարձա անցյալ տարվա փետրվարին: Այդ ժամանակից ի վեր մենք՝ մեր թիմը, արժանիորեն հաղթեցինք ընտրություններում, հաղթեցինք ութերորդ անգամ և մանդատ ստացանք ժողովրդից, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ինչ վերաբերում է հրաժարականին, իհարկե, չեմ պատրաստվում։ Սա կատարյալ աբսուրդ է, ընդհակառակը, մեր պարտավորությունն է կատարել բոլոր այն պայմանները, որոնք մենք՝ մեր թիմը, խոստացել ենք մինչև տարվա վերջ։ Հիշեցնենք, որ ես վարչապետ դարձա անցած փետրվարին, այն բանից հետո, երբ մենք՝ մեր թիմը, հաղթեցինք արժանի ընտրություններում, հաղթեցինք ութերորդ անգամ և ժողովրդից ստացանք հզոր մանդատ՝ ծառայելու մեր ժողովրդին և մեր երկրին։ Այնպես որ, ձեր հարցն էլ տեղին չէ»,- ասաց վարչապետը։