Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հաստատել ենք մեր քաղաքականությամբ և գործողություններով, որ հարգում ենք բոլոր երկրները, բոլոր երկրների ինքնիշխանությունը, բայց ամենաշատը սիրում ենք մեր երկիրը
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք հաստատել ենք մեր քաղաքականությամբ և գործողություններով, որ հարգում ենք բոլոր երկրները, բոլոր երկրների ինքնիշխանությունը, բայց ամենաշատը սիրում ենք մեր երկիրը

Ես բազմիցս ասել եմ, և մենք դա հաստատել ենք մեր քաղաքականությամբ և գործողություններով, որ հարգում ենք բոլոր երկրները, բոլոր երկրների ինքնիշխանությունը, բայց ամենաշատը սիրում ենք մեր երկիրը,- իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ դեսպանների համաժողովում ելույթ ունենալիս:

Նրա խոսքով, հաճելի չէ լսել Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, սակայն, քանի որ երկիրը պատերազմի մեջ է, Վրաստանի իշխանությունը չի ցանկանում մեկնաբանել այս թեման։

«Իհարկե, մեզ համար հաճելի չէր, ճիշտն ասած, լսել այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչներից, բայց այստեղ ուզում եմ նշել, որ քանի որ երկիրը, նրա կառավարությունը և ժողովուրդը պատերազմի մեջ են, հետևաբար մենք չենք ցանկանում այս թեմայով անհարկի հայտարարություններ անել: Մի բան եմ ուզում ասել, որ մեր հիմնական խնդիրը սեփական ազգային շահերի պաշտպանությունն է։ Ես բազմիցս ասել եմ, և մենք դա հաստատել ենք մեր քաղաքականությամբ, մեր գործողություններով, որ բնականաբար հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը, հարգում ենք բոլոր երկրները, բայց ամենից շատ սիրում ենք մեր երկիրը։ Ըստ այդմ, բոլորիս հիմնական պարտավորությունը նախ և առաջ մեր երկրի շահերը պաշտպանելն է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։