Իրակլի Ղարիբաշվիլի. Երեկ մենք եռակողմ հանդիպումներ ունեցանք, Վրաստանը, որպես անաչառ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ
Իրակլի Ղարիբաշվիլի. Երեկ մենք եռակողմ հանդիպումներ ունեցանք, Վրաստանը, որպես անաչառ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ

Երեկ եռակողմ հանդիպումներ ունեցանք։ Վրաստանը՝ որպես անկողմնակալ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հեյդար Ալիևի անվան Թբիլիսիի ադրբեջանական պետական ​​դրամատիկական թատրոնի շինարարության մեկնարկի ժամանակ, որին ներկա է եղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին՝ «Թբիլիսիի մետաքսի ճանապարհ» ֆորումին մասնակցելու համար։

«Մենք դա շատ ենք գնահատում։ Մենք գնահատում ենք նաև այն փաստը, որ երեկ միասին կարևոր հանդիպումներ ենք անցկացրել։ Եղել է նաև եռակողմ հանդիպում և զրույց։ Վրաստանը՝ որպես անկողմնակալ, չեզոք, օբյեկտիվ միջնորդ և երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ, Վրաստանը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել այս գործընթացին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։