Իրակլի Ղարիբաշվիլի. ԵՄ-Վրաստան ընդլայնված հանդիպումը լավ հնարավորություն է կենսական նախագծեր իրականացնելու համար
Իրակլի Ղարիբաշվիլի. ԵՄ-Վրաստան ընդլայնված հանդիպումը լավ հնարավորություն է կենսական նախագծեր իրականացնելու համար

Հետաքրքիր ընդլայնված հանդիպում է կայացել Եվրամիության և Վրաստանի միջև, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների մասնակցությամբ,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին նշում է, որ ընդլայնված կազմով հանդիպումը լավ հնարավորություն է հաջորդ քայլերը պլանավորելու և ռեսուրսներ մոբիլիզացնելու համար և՛ Վրաստանի, և՛ Եվրամիության համար կարևոր առաջատար նախագծերի իրականացման համար։

«Հետաքրքիր ընդլայնված հանդիպում է կայացել Եվրամիության եւ Վրաստանի միջեւ, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կառույցների մասնակցությամբ։ Սա եզակի հնարավորություն է հաջորդ քայլերը պլանավորելու և ռեսուրսների մոբիլիզացման առումով՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Եվրամիության համար՝ կենսական առաջնային նախագծերի իրականացման համար»,- գրել է վարչապետը։