Իրակլի Ղարիբաշվիլի. Եկել է մեր մոլորակի ապագան միասնական ջանքերով ապահովելու ժամանակը
Իրակլի Ղարիբաշվիլի. Եկել է մեր մոլորակի ապագան միասնական ջանքերով ապահովելու ժամանակը

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 27-րդ համաժողովը լավ հարթակ է շահագրգիռ շրջանակներին և կողմերին կլիմայի փոփոխության շուրջ երկխոսության մեջ ներգրավելու համար,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնում Եգիպտոսի նախագահին համաժողովը հյուրընկալելու համար։

«Ուրախ եմ Շարմ Էլ-Շեյխում մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի բացման նիստին։ Շնորհակալություն եմ հայտնում Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսիին միջոցառումը հյուրընկալելու համար։ Այս համաժողովը շատ լավ հարթակ է շահագրգիռ կողմերին և կողմերին կլիմայի փոփոխության շուրջ շարունակվող երկխոսության մեջ ներգրավելու համար: Եկել է ժամանակը միասնական ջանքերով ապահովելու մեր մոլորակի ապագան»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։