Իրակլի Ղարիբաշվիլի. Խուլո-Զարզմա ճանապարհի վերակառուցումը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեի հետ Խուլո-Զարզմա հինգ կիլոմետր երկարությամբ հատվածում, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից և որտեղ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ, ծանոթացել է ճանապարհի վերականգնման գործընթացին:
Ավտոճանապարհային վարչության պետ Գիորգի Ծերեթելին կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ աշխատանքները սկսվել են նաև ճանապարհի 42 կմ հատվածի վրա, որը ֆինանսավորվել է Քուվեյթի հիմնադրամի կողմից:
Բաթում (Անգիսա) – Ախալցխայի մայրուղու նախագիծը (Խուլո-Զարզմա) բաժանված է երեք հատվածի: Ընդհանուր առմամբ, կվերականգնվեն 47 կիլոմետրանոց ճանապարհն ու յոթ կամուրջները: Տեղադրվելու է երկշերտ ասֆալտ-բետոնե ծածկ: Խուլո-Զարզմա նորացված ճանապարհը ամենակարճ ճանապարհով կկապի Սամցխե-Ջավախքի և Աջարիայի շրջանները: Նախագծի արժեքը մոտ 110 մլն լարի է:
Բաթումիից Ախալցխա ճանապարհորդելու ժամանակը կկրճատվի 1,5 ժամով: