Իրակլի Ղարիբաշվիլի. Խստորեն դատապարտում եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի «այցը» Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի շրջան

21:36, 28.09.2022

Խստորեն դատապարտում եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի «այցը» Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի շրջան,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի քայլը խախտում է օկուպացված տարածքների մասին վրացական օրենքը, հակասում է միջազգային իրավունքին և Վրաստանի և Բելառուսի երկկողմ հարաբերություններին։

«Խստորեն դատապարտում եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի «այցը» Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի Աբխազիայի շրջան և հանդիպումները Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի հետ։ Այս քայլը խախտում է օկուպացված տարածքների մասին Վրաստանի օրենքը, հակասում է միջազգային իրավունքին և մեր երկրների երկկողմ հարաբերություններին»,- գրել է վարչապետը։

Ինչպես հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ժամանել է օկուպացված Աբխազիա, որտեղ հանդիպել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։

Այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա ժամանելու կապակցությամբ, և ի նշան բողոքի՝ Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսին կանչել են ԱԳՆ։

Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Լուկաշենկոյի «այցը» օկուպացված Աբխազիա կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը։

Նմանատիպ