Իրակլի Ղարիբաշվիլի. Խորը ցավ եմ հայտնում Գուդաուրիում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցությունն է հայտնել Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։
Կառավարության ղեկավարն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում մահացածների ընտանիքի անդամներին ու հարազատներին, ինչպես նաև ՆԳՆ ղեկավարությանը և հանրությանը։ Վարչապետի հայտարարության մեջ նշվում է, որ ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր։
«Խորը ցավ եմ հայտնում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։
Այս դժվարին պահերին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքի անդամներին ու հարազատներին, ՆԳՆ ղեկավարությանը, մեր ողջ հասարակությանը։ Ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր»,- հայտարարեց վարչապետը։