Իրակլի Ղարիբաշվիլի. Խորապես վշտացած եմ Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հերոս ոստիկանի ծառայակիցներին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին, ընկերներին և հարազատներին։
«Խորը վշտացած եմ Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար, որը խլեց մեկ ոստիկանի և չորս քաղաքացու կյանք։ Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքի անդամներին, հարազատներին, հերոս ոստիկանի ծառայակիցներին և ներքին գործերի նախարարությանը:
Հարձակման հետևանքով տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։
Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել: