Իրակլի Ղարիբաշվիլի. Խաղաղության նախաձեռնությունների շրջանակներում մենք պատրաստ ենք շարունակել մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման ապահովման համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Խաղաղության նախաձեռնությունների շրջանակներում մենք պատրաստ ենք շարունակել մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման ապահովման համար

Մենք պատրաստ ենք շարունակել մեր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն, տնտեսական զարգացում ապահովելու համար,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ ինքը ուրախ է, որ հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներին։

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներին «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում՝ միասին խոսելու Հարավային Կովկասի ապագայի, տարածաշրջանային լայնածավալ նախագծերի մասին, որի իրականացումը բխում է բոլորիս ընդհանուր շահերից։ ՄԱԿ-ի ամբիոնից իմ կողմից հայտարարված խաղաղության նախաձեռնությունների շրջանակներում մենք պատրաստ ենք շարունակել մեր ջանքերն այս ուղղությամբ՝ ապահովելու խաղաղություն, կայունություն և տնտեսական զարգացում տարածաշրջանում՝ ի շահ մեր երկրների»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։