Իրակլի Ղարիբաշվիլի. Վստահ եմ, որ բարեփոխումների օրակարգի ուղղությամբ Վրաստանի առաջընթացը շուտով կհանգեցնի մեր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին
Վստահ եմ, որ բարեփոխումների օրակարգի ուղղությամբ Վրաստանի առաջընթացը շուտով կհանգեցնի մեր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, – գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում:
«Բեղմնավոր հանդիպում կայացավ Խավիեր Կոլոմինա Պիրիզի հետ: Մենք խոսեցինք Հյուսիսատլանտյան դաշինքի և Վրաստանի միջև գործընկերության, Սև ծովի և գլոբալ անվտանգության գործում դաշնակիցներին աջակցելու Վրաստանի հանձնառության մասին: Ես վստահ եմ, որ բարեփոխումների օրակարգի ուղղությամբ Վրաստանի առաջընթացը շուտով կհանգեցնի մեր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: