Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանում երկրորդ ճակատի բացումը ապակառուցողական, պատերազմական կուսակցության գլխավոր նպատակներից էր, բոլոր ծրագրերը ձախողվեցին, նրանք կատարյալ ֆիասկո ապրեցին
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանում երկրորդ ճակատի բացումը ապակառուցողական, պատերազմական կուսակցության գլխավոր նպատակներից էր, բոլոր ծրագրերը ձախողվեցին, նրանք կատարյալ ֆիասկո ապրեցին

Վրաստանում երկրորդ ճակատի բացումը ապակառուցողական, պատերազմական կուսակցության գլխավոր նպատակներից էր,- այս մասին խորհրդարանին տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, իրենց բոլոր ծրագրերը ձախողվեցին, կատարյալ ֆիասկո ապրեցին:

«Մենք պետք է իրականացնենք մեր ողջամիտ և արդյունքին միտված քաղաքականությունը։ Չնայած այս բազմաթիվ փորձերին, ապակառուցողականությանը, սաբոտաժին։ Հիշու՞մ եք, թե ինչպես էին նրանք իրենց պահում անցյալ տարի, երբ պատերազմը սկսվեց Ուկրաինայում, այն ժամանակ այդ պատերազմը տարածելու շեմին էր, այդ թվում՝ մեր երկրում։ Այս ապակառուցողական պատերազմի կուսակցության գլխավոր նպատակներից մեկն էլ Վրաստանում երկրորդ ճակատ բացելն էր։ Ուրիշ ի՞նչ նպատակի էին ծառայում սադրանքները, որոնք նրանք ծրագրեցին ու չկարողացան իրականացնել։ Ամեն ինչ ձախողվեց, բոլոր ծրագրերը ձախողվեցին, նրանք կատարյալ ֆիասկո ապրեցին»,- ասել է Ղարիբաշվիլին։