Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա

Ես շատ լավ հանդիպում ունեցա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի ամրապնդման վրա,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ի շահ երկու երկրների ժողովուրդների՝ Վրաստանն ու Ադրբեջանը աշխատում են առևտրի, էներգետիկայի, կայուն և ենթակառուցվածքային զարգացման ոլորտներում հնարավոր համատեղ նախագծերի բացահայտման ուղղությամբ։

«Ես շատ լավ հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի խթանման վրա։

Ի շահ մեր ժողովրդի՝ մենք բացահայտում ենք պոտենցիալ համատեղ նախագծեր՝ առևտրի, էներգետիկայի, կայուն և ենթակառուցվածքային զարգացման ոլորտներում։

Ես հաստատեցի Իլհամ Ալիևին Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ուղղությամբ»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին։