Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն իսկապես արժանի տեղ ունի Եվրոպայում եւ արժանի է թեկնածուի կարգավիճակին, մենք Եվրոպայից հեռատես ու արդար որոշում ենք ակնկալում
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն իսկապես արժանի տեղ ունի Եվրոպայում եւ արժանի է թեկնածուի կարգավիճակին, մենք Եվրոպայից հեռատես ու արդար որոշում ենք ակնկալում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանն արժանի տեղ ունի Եվրոպայում և արժանի է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին։

Ինչպես Իրակլի Ղարիբաշվիլին ասել է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումում» իր ելույթի ժամանակ, ինքը Եվրոպայից հեռատես ու արդար որոշում է ակնկալում։

«Եվրոպական ազգերի ընտանիքին միանալը միշտ էլ կարևոր է եղել Վրաստանի համար, և հատկանշական են կառավարության ձեռքբերումները, ինչպիսիք են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը և այլն: Իհարկե, այս ամենը հաստատում է աշխարհաքաղաքական առաջնահերթությունը, այդ թվում՝ եվրոպական հեռանկարը, որը անցյալ տարի հաստատվեց հունիսին։ Կարելի է իսկապես ասել, որ Եվրոպայից հեռատես և արդար որոշում ենք ակնկալում, դա կլինի մեր ժողովրդի և կառավարության համատեղ ջանքերը։ Ուզում եմ ընդգծել, որ Վրաստանն իսկապես արժանի տեղ ունի Եվրոպայում, և Վրաստանն արժանի է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին։ Մենք լավատես ենք, որ Վրաստանի առաջընթացը դրական կգնահատվի Եվրահանձնաժողովի կողմից, ինչը մեզ համար ճանապարհ կհարթի թեկնածու դառնալու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։