Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն աջակցում է խաղաղ հարևանության նախաձեռնությանը, որը ներառում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների մասնակցությունը
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն աջակցում է խաղաղ հարևանության նախաձեռնությանը, որը ներառում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների մասնակցությունը

Չնայած տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին, մենք ջանք չենք խնայի մեր հարևանների հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք արդեն ունեցել ենք հաջողված դեպքեր. Նրանց թվում են 15 հայ ռազմագերիներ, որոնց անվտանգ վերադարձը տեղի է ունեցել Ադրբեջանի ականապատ տարածքների քարտեզների դիմաց,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի ընդհանուր բանավեճի 77-րդ նստաշրջանում իր ելույթում։

Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է դիտարկվել որպես երկխոսության կենտրոն՝ տարածաշրջանում անհրաժեշտ խաղաղություն և կայունություն հաստատելու համար։

«Այս տարվա հուլիսին Թբիլիսիում մենք հյուրընկալել ենք արդյունավետ քննարկումներ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Մենք պատրաստ ենք մեզ համարել երկխոսության կենտրոն, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի այդքան անհրաժեշտ խաղաղությունն ու կայունությունը։

Այս մտադրությամբ Վրաստանը խթանում է խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որը ներառում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների մասնակցությունը։ Այն չի փոխարինում, չի հակասում կամ հակադրում համագործակցության այլ ձևաչափերին: Փոխարենը Վրաստանը հույս ունի լինել ազնիվ միջնորդ, որը կօգնի կարգավորել տարածաշրջանային հարաբերությունները»,- ասել է վարչապետը։