Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանին եվրոպական հեռանկար տալու որոշումից հետո սերտորեն կաշխատենք Եվրախորհրդի հետ՝ Վրաստանին ԵՄ թեկնածության ճանապարհին առաջ մղելու համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանին եվրոպական հեռանկար տալու որոշումից հետո սերտորեն կաշխատենք Եվրախորհրդի հետ՝ Վրաստանին ԵՄ թեկնածության ճանապարհին առաջ մղելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանին եվրոպական հեռանկար տալու որոշումից հետո Վրաստանը սերտորեն կաշխատի Եվրախորհրդի հետ՝ Վրաստանին ԵՄ թեկնածության ճանապարհին առաջ մղելու համար։

«Ես շատ լավ հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Վրաստանին եվրոպական հեռանկար տալու որոշումից հետո մենք սերտորեն կաշխատենք Վրաստանն առաջ տանելու ԵՄ-ի թեկնածության ճանապարհին: Հանդիպման ժամանակ ես վերահաստատեցի Վրաստանի կառավարության հանձնառությունը անխոնջ աշխատանքին բոլոր առաջնահերթ ոլորտներում, որոնք մատնանշել է Եվրահանձնաժողովը»,-ասել է Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում։