Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանին արժանիորեն է շնորհվել եվրոպական հեռանկարը
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանին արժանիորեն է շնորհվել եվրոպական հեռանկարը

Վրաստանին արժանիորեն է շնորհվել եվրոպական հեռանկարը, դա արժանի ձեռքբերում է,- կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ նրա՝ մեր երկրին եվրոպական հեռանկար տալով ընդմիշտ բացվել է դեպի Եվրոպայի դուռ, նրան տրվել է Եվրոպական Միության անդամ դառնալու եվրոպական հեռանկար։

«Ուզում եմ գնահատել Եվրոպական խորհրդի որոշումը և ԵՄ անդամ երկրների որոշումը, որն ընդունվել է երեկ։ Ինչպես նշեցին մեր եվրոպացի առաջնորդներն ու գործընկերները, ընկերները, երեկ իսկապես պատմական օր էր։ Մեր երկիրը ստացավ այն, ինչին արժանի էինք: Սա արժանի ձեռքբերում է։ Եվրոպական հեռանկարը Վրաստանին արժանիորեն շնորհվեց: Դուք տեսաք, որ հրապարակավ արձանագրվեց, որ Եվրոպան իրականում բացեց մեր երկրի համար դուռը։ Դա մեր ժողովրդի՝ դեպի եվրոպական իդեալների ձգտումների, նվիրվածության, մեր հաստատակամության, մեր սկզբունքայնության, մեր պայքարի և մեր կառավարության 10 տարվա աշխատանքի արդյունքի ճանաչումն է։

Մենք լսեցինք նրանց գնահատականը, որ եվրոպական հեռանկար տալը փաստացի ընդմիշտ բացեց մեր երկրի դուռը Եվրոպայում և ուղղակիորեն արձանագրվեց, որ երկրին տրվել է եվրոպական հեռանկար՝ դառնալու ԵՄ անդամ։ Սա իսկապես արժանի ձեռքբերում է, և ես շնորհավորում եմ վրաց ժողովրդին։

Ինչ վերաբերում է թեկնածուի կարգավիճակին, ապա երեկ լսեցինք նաեւ եվրոպացի առաջնորդների գնահատականները, նրանց խոստումը, հայտարարությունն այն մասին, որ հենց իրենց կողմից դրված առաջնահերթությունները կատարենք, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ կտրվի։ Սա մեզ մոտիվացիա է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել Եվրամիության կողմից առաջադրված բոլոր պայմանները։ Մենք պատրաստ ենք դրան։ Ուզում եմ արձանագրել, որ մեր կառավարությունը մոբիլիզացված է՝ ժամանակին կատարելու Եվրամիության կողմից առաջադրված բոլոր պայմանները՝ ժամանակին թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ուկրաինային և Մոլդովային։ Նրանք ստացել են եվրոպական հեռանկար և կարգավիճակ՝ որպես խրախուսական նվեր։ Շնորհավորում եմ նրանց այս ճանաչման կապակցությամբ, ցանկանում եմ հաջողություն մաղթել Ուկրաինային և Մոլդովային, նրանց ժողովրդին մաղթում եմ բարգավաճում, խաղաղություն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։