Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի ժողովրդավարացումը և եվրատլանտյան արժեքներին նվիրվածությունը հիմնարար նշանակություն ունեն ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամրապնդման համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի ժողովրդավարացումը և եվրատլանտյան արժեքներին նվիրվածությունը հիմնարար նշանակություն ունեն ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամրապնդման համար

Վրաստանի ժողովրդավարացումը և եվրատլանտյան արժեքներին մեր հավատարմությունը հիմնարար նշանակություն ունեն ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամրապնդման համար,- «Twitter»-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ քննարկվել են ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ Սենատի պատվիրակության հետ և ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությանը։

«Խորքային զրույց եմ ունեցել Ջին Շահինի գլխավորությամբ ԱՄՆ սենատորների համատեղ պատվիրակության հետ։ Մենք քննարկել ենք ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը և ԱՄՆ-ի հզոր աջակցությունը Վրաստանի արագացված անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Վրաստանի ժողովրդավարացումը և եվրատլանտյան արժեքներին մեր հավատարմությունը հիմնարար նշանակություն ունեն ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է նա։