Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի ուժեղ ֆինանսական հատվածը և նորարարությամբ հագեցած ֆինանսական տեխնոլոգիաների էկոհամակարգը գնալով ավելի հետաքրքիր են դառնում համաշխարհային ֆինանսական հատվածի առաջնորդների համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է CitiGroup միջազգային ֆինանսական հաստատության վերահսկիչ խորհրդի փոխնախագահ Ջեյ Քոլինսի հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանի ուժեղ ֆինանսական հատվածը և նորարարությամբ հագեցած ֆինանսական տեխնոլոգիական էկոհամակարգը գնալով ավելի հետաքրքիր են դառնում համաշխարհային ֆինանսական հատվածի առաջնորդների համար։

«Միշտ հաճելի է հանդիպել Ջեյ Քոլինսին՝ CitiGroup միջազգային ֆինանսական հաստատության վերահսկիչ խորհրդի նախագահի տեղակալին և քննարկել Վրաստանը որպես ապագայի ֆինանսական ծառայությունների կենտրոն: Երկրի ուժեղ ֆինանսական հատվածը և նորարարություններով հագեցած ֆինանսական տեխնոլոգիաների էկոհամակարգը գնալով ավելի հետաքրքիր են դառնում համաշխարհային ֆինանսական հատվածի առաջնորդների համար»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին։