Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի տարածքով Արևելք-Արևմուտք կապող միջին միջանցքը գնալով ավելի գրավիչ է դառնում միջազգային լոգիստիկ բեռնափոխադրումների համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի տարածքով Արևելք-Արևմուտք կապող միջին միջանցքը գնալով ավելի գրավիչ է դառնում միջազգային լոգիստիկ բեռնափոխադրումների համար

Վրաստանի տարածքով Արևելք-Արևմուտք կապող միջին միջանցքը գնալով ավելի գրավիչ է դառնում միջազգային լոգիստիկ բեռնափոխադրումների համար,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով, «Stena Line» ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։

«Շատ լավ զրույց ունեցա Stena Line-ի գլխավոր տնօրեն Նիկլաս Մարտենսոնի հետ։ Վրաստանի տարածքով Արևելք-Արևմուտք կապող միջին միջանցքը գնալով ավելի գրավիչ է դառնում միջազգային լոգիստիկ բեռնափոխադրումների համար։ Հանդիպմանը մենք քննարկել ենք Վրաստանի նավահանգիստներով բեռների միջազգային ծովային փոխադրումների խթանման համար ապագա համագործակցության հեռանկարները»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։