Իրակլի Ղարիբաշվիլի - Վրաստանի կառավարության և ժողովրդի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում թուրք ժողովրդին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի պատճառով Վրաստանի կառավարության և ժողովրդի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում թուրք ժողովրդին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և զոհվածների ընտանիքներին,- Twitter-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։
«Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի պատճառով Վրաստանի կառավարության և ժողովրդի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում թուրք ժողովրդին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և զոհվածների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և աղոթում ենք Թուրքիայի համար»,- ասում է Իրակլի Ղարիբաշվիլին։
Պայթյունը տեղի է ունեցել այսօր Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիքլալ փողոցում։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել, 53-ը՝ վիրավորվել։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ գլխավոր հյուպատոսությունը Վրաստանի քաղաքացիների վիրավորման մասին ծանուցում չի ստացել։