Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի դիրքը, կայուն և բարենպաստ բիզնես միջավայրը տարածաշրջանում և արտերկրում լավ հարթակ են ստեղծում կրիպտոարժույթների և ածանցյալների ֆոնդային բորսայի գործունեության ընդլայնման համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է «FTX Crypto Derivatives Exchange» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենի հետ հանդիպմանը։

Վարչապետը նշում է, որ Վրաստանի դիրքը, կայուն և բարենպաստ բիզնես միջավայրը տարածաշրջանում և արտերկրում լավ հարթակ են ստեղծում կրիպտոարժույթների և ածանցյալների ֆոնդային բորսայի գործունեության ընդլայնման համար։

«Շատ լավ հնարավորություն ունեցա խոսելու ապագա գործընկերությունների զարգացման մասին FTX Crypto Derivatives Exchange-ի հիմնադիրի և գործադիր տնօրենի հետ։ Վրաստանի դիրքը, մեր երկրի կայուն և բարենպաստ բիզնես միջավայրը շատ լավ հարթակ է ստեղծում կրիպտոարժույթների և ածանցյալների բորսայի գործունեության ընդլայնման համար մեր տարածաշրջանում և արտերկրում»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։