Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի անվտանգությունն ու բարգավաճումը նպաստում են համաշխարհային կայունությանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի անվտանգությունն ու բարգավաճումը նպաստում են համաշխարհային կայունությանը

Վրաստանի անվտանգությունն ու բարեկեցությունը նպաստում են գլոբալ կայունությանը,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի թեմատիկ քննարկման ժամանակ նա անսասան աջակցություն է հայտնել ռազմավարական գործընկերներին։

«Ինձ պատիվ էր մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումում Եվրասիայի միջին միջանցքի թեմատիկ քննարկմանը։ Ես անսասան աջակցություն եմ հայտնել ռազմավարական գործընկերներին։ Վրաստանը բնականաբար Արևմուտքն ու Արևելքը կապող կամուրջ է։ Վրաստանի անվտանգությունն ու բարգավաճումը նպաստում են համաշխարհային կայունությանը.

Մեր անսասան նպատակն է զարգացնել Հարավային Կովկասը և այն ներկայացնել որպես անսահման հնարավորություններ ունեցող տարածաշրջան։ Մեր վերջնական նպատակն է բարելավել մեր քաղաքացիների կյանքը և ապահովել ապագա սերունդների բարեկեցիկ ապագան»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին։