Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը մասնակցում է խաղաղ բանակցություններին, ներգրավված է միջնորդական գործընթացում, մեր տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը մասնակցում է խաղաղ բանակցություններին, ներգրավված է միջնորդական գործընթացում, մեր տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը մասնակցում է խաղաղ բանակցություններին, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն լինի։

Կառավարության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։

«Մենք՝ Վրաստանը, որպես այս տարածաշրջանի նշանավոր երկրներից մեկը, մասնակից ենք այդ գործընթացներին։ Մենք մասնակցում ենք խաղաղ բանակցություններին, մեր տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի. Ադրբեջանում, Հայաստանում, իհարկե, մեր հարևան երկրներում՝ Թուրքիայում, մենք շահագրգռված ենք ավելի համախմբված միասնությամբ, և դրա առաջին քայլերը նախանշված են, քանի որ առաջին հանդիպումը տեղի ունեցավ, Հայաստանի վարչապետը հանդիպեց Թուրքիայի նախագահին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին։ Վրաստանը նույնպես ներգրավված է միջնորդական գործընթացում»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին