Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը դիմավորում է տարածաշրջանային և միջազգային առաջնորդի դիրքով
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը դիմավորում է տարածաշրջանային և միջազգային առաջնորդի դիրքով

Վրաստանը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը դիմավորում է տարածաշրջանային և միջազգային առաջնորդի դիրքով։ Այս տարի մենք էլ ավելի ենք ամրապնդել մեր ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ»,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ, որով կառավարության ղեկավարն արձագանքում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան։

Վարչապետի խոսքով՝ ամենակարեւորը հակակոռուպցիոն անկախ, բարձր հաշվետվողականության բյուրոյի ստեղծումն էր, որը մեկ հովանու ներքո կմիավորի կոռուպցիայի կանխարգելման բոլոր գործառույթները։

«Մեր ջանքերի տեսանելի արդյունքները արժանի են բարձր գնահատականի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից. «World Justice Project»-ի այս տարվա «Օրենքի գերակայության ինդեքսում» այնպիսի առաջատար գործոնով, ինչպիսին է կոռուպցիայից ազատությունը, Վրաստանը զբաղեցրել է 33-րդ տեղը աշխարհում, Եվրոպայի լավագույն քսանյակում է, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առաջին տեղն է զբաղեցրել:

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ մրցունակության զեկույցի» համաձայն՝ կոռուպցիայի վերահսկման վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 20-րդ տեղը աշխարհում, 11-րդը՝ Եվրոպայում և երկրորդը՝ հետխորհրդային երկրների շարքում՝ առաջ անցնելով ԵՄ և ՆԱՏՕ անդամ շատ երկրներից։

Մեզ համար առաջնահերթություն է մնում թափանցիկ, հաշվետու և էթիկական կառավարման ամրապնդումը և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցումը»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։