Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը կապի, խաղաղության, մշակութային երկխոսության և հանդուրժողականության երկիր է, այդ արժեքները վրացիների արյան և գիտակցության մեջ են
Վրացական դիվանագիտության և մեր ռացիոնալ, ճիշտ արտաքին քաղաքական տեսլականի արդյունքում Վրաստանն այսօր տարածաշրջանում կայունության և զարգացման առաջատարն է,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով դիվանագետի մասնագիտական օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Կառավարության ղեկավարի խոսքով, ուժեղացվել է Վրաստանի՝ որպես Եվրոպան Ասիան կապող հանգույցի գործառույթը։
«Մեր նախաձեռնությունները, ես նշում էի ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և ԵՄ-ի հետ համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերում կապի նախաձեռնությունը և մեր ներգրավվածությունը, մեզ վերադարձրեցին այն գործառույթը, որն ունի Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող այս փոքրիկ երկիրը: Այո, պետք է նշել, որ Վրաստանը կապի, խաղաղության, մշակութային երկխոսության և հանդուրժողականության երկիր է։ Այս արժեքները վրացիների արյան և գիտակցության մեջ են, ինչն էապես որոշում է մեր դիվանագիտության և դիվանագետների հաջողությունները»,- ասել է վարչապետը։