Իրակլի Ղարիբաշվիլի - Վրաստանը հպարտ է, որ ունի Էլդար Շենգելայա՝ համաշխարհային մակարդակի ռեժիսոր, ով հանրահայտ է դարձրել վրացական կինոն
Իրակլի Ղարիբաշվիլի - Վրաստանը հպարտ է, որ ունի Էլդար Շենգելայա՝ համաշխարհային մակարդակի ռեժիսոր, ով հանրահայտ է դարձրել վրացական կինոն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Էլդար Շենգելայային ծննդյան 90-ամյակի առթիվ։

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանը հպարտ է, որ ունի համաշխարհային կարգի ռեժիսոր՝ ի դեմս վրացական կինոյի անուն ձեռք բերած Էլդար Շենգելայայի։

«Շնորհավորում եմ մեր հայտնի ռեժիսոր Էլդար Շենգելայային ծննդյան 90-ամյակի կապակցությամբ։ Էլդար Շենգելայայի ներդրումը վրացական կինոարվեստում անչափելի է և անգին։ Նրա՝ բոլորիս համար այդքան սիրելի ու հպարտ աշխատանքը, իր ուրույն տեղն ունի վրացական կինեմատոգրաֆիայում։ Էլդար Շենգելայայի կինոյի գլուխգործոցների յուրաքանչյուր կերպար սեր ու բարություն է ճառագում և մինչ օրս հարազատ ու սիրելի է բոլոր սերունդների համար։ Վրաստանը հպարտ է, որ ունի համաշխարհային մակարդակի ռեժիսոր, ով ով հանրահայտ է դարձրել վրացական կինոն: Առողջություն և արիություն եմ մաղթում մեր մեծ ռեժիսորին»,- ասում է Իրակլի Ղարիբաշվիլին։