Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը համագործակցում են Միջին միջանցքն ավելի գրավիչ դարձնելու համար, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը համագործակցում են Միջին միջանցքն ավելի գրավիչ դարձնելու համար, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար

Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը համագործակցում են բոլոր խոչընդոտները վերացնելու և Միջին միջանցքն էլ ավելի գրավիչ դարձնելու համար, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Այս մասին Ղազախստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են ծրագրված նախագծերը, որոնք, ըստ նրա, ավելի կամրապնդեն երկրների միջեւ առկա ռազմավարական համագործակցությունը։

«Կցանկանայի անդրադառնալ Միջին միջանցքի հարցին, որը եղել և մնում է մեր երկրների միջև քննարկվող հիմնական հարցերից մեկը։ Անցյալ տարվա նոյեմբերին մենք ստորագրեցինք եռակողմ հուշագիր։ Մենք այս նախագծում ներգրավված ենք Ադրբեջանի հետ միասին։ Վրաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը համագործակցում են բոլոր խոչընդոտները վերացնելու և Միջին միջանցքն էլ ավելի գրավիչ դարձնելու համար, ներառյալ Կենտրոնական Ասիայի երկրները, Չինաստանը, որպեսզի ավելի շատ բեռներ բերեն այս ճանապարհով դեպի Միջին միջանցք: Մենք ունենք կոնկրետ ճանապարհային քարտեզ, որն արդեն համաձայնեցրել ենք Ղազախստանի հետ։ Խոսքը 5 տարվա ծրագրի մասին է։ Մինչեւ 2027 թվականը մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անի Վրաստանը, ինչ պետք է անեն Ադրբեջանն ու Ղազախստանն իրենց հերթին։

Այժմ մենք զգալի ներդրումներ ենք կատարում երկաթուղու արդիականացման ուղղությամբ, որը կավարտվի շատ շուտով և կկրկնապատկի մեր երկաթուղու թողունակությունը։ Նախատեսել ենք նաև այլ կարևոր ծրագրեր այս ուղղությամբ, ինչպես նաև աշխատում ենք նոր նավահանգստի շահագործման վրա։ Ես անձամբ վարչապետին տեղեկացրել եմ, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է կառուցել Անակլիա խորջրյա նավահանգիստը, և աշխատանքները կսկսվեն այս տարվա աշնանը՝ հոկտեմբերին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։