Իրակլի Ղարիբաշվիլի. Վրացերենի հետ մեկտեղ աբխազերենը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ, և պետությունը հատուկ պարտավորություն ունի պահպանել և զարգացնել այն
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հանրությանը Աբխազերեն լեզվի օրվա առթիվ։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, վրացերենի հետ մեկտեղ աբխազերենը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ, և պետությունը հատուկ պարտավորություն ունի պահպանել և զարգացնել այն։
«Ցանկանում եմ շնորհավորել համայն Վրաստանին աբխազերենի օրվա կապակցությամբ, հատկապես աբխազական համայնքի ներկայացուցիչներին, որոնց համար աբխազերենը մայրենի է։ Աբխազական լեզուն, մշակույթը և ավանդույթները մեր ընդհանուր, բազմազան մշակույթի անբաժանելի մասն ու հարստությունն են։ Վրացերենի հետ մեկտեղ աբխազերենը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ, և պետությունը հատուկ պարտավորություն ունի պահպանել և զարգացնել այն։
Աբխազիայի շրջանի օկուպացիայի և ներկայիս ռուսաֆիկացմա անօրինական քաղաքականությանն պայմաններում աբխազերենը գտնվում է անհետացման լուրջ վտանգի տակ: Վրաստանի կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկում դրա փրկության և պաշտպանության, զարգացման խթանման և հանրահռչակման ուղղությամբ։ Աբխազական մշակութային ինքնության, ինքնության պահպանման և լեզվի զարգացման համար կարևոր է, որ մեր ջանքերը միավորվեն, և որ ավելի շատ երիտասարդներ հետաքրքրվեն այս եզակի լեզուն սովորելու հարցում։ Միասին պետք է ստեղծենք խաղաղ ապագա միասնական եվրոպական պետությունում։
Еицыҳахьчап аҧсу б бызшәа
Միասին պաշտպանենք աբխազերենը»,- ասված է շնորհավորական ուղերձում։