Իրակլի Ղարիբաշվիլի. «Վրացական երազանքը» չի պատրաստվում վերադառնալ «օտարերկրյա գործակալների» օրենքին, այս հարցը փակված է
Իրակլի Ղարիբաշվիլի. «Վրացական երազանքը» չի պատրաստվում վերադառնալ «օտարերկրյա գործակալների» օրենքին, այս հարցը փակված է

«Վրացական երազանքը» չի պատրաստվում վերադառնալ «Օտարերկրյա գործակալների» օրենքին,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, «օտարերկրյա գործակալների» օրենքի հարցը փակված է։

«Այս հարցը, ի դեպ, քննարկվել է մեր եվրոպացի ու ամերիկացի ընկերների շրջանում։ Ես նրանց հստակ հաստատել եմ մեր թիմի անունից մեր դիրքորոշումը, որ «Վրացական երազանքը» չի պատրաստվում վերադառնալ «օտարերկրյա գործակալների» օրենքին։ Այս հարցը փակված է, և մենք այլևս չենք մոտենա այս հարցին»,- ասաց վարչապետը։