Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իսրայելում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ

17:45, 30.04.2021

Վրացի ժողովրդի և Վրաստանի կառավարության անունից իմ խորը վշտակցությունն եմ հայտնում Իսրայելում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ, – գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում:

«Ես խորապես վշտացած եմ Իսրայելի Մերոն լեռան վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի համար, որը խլեց մարդկանց կյանքեր: Վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Մեր մտքերն ու աղոթքներն ուղղված են հրեա ժողովրդին», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին:

https://twitter.com/GharibashviliGe/status/1388113810146406402?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1388113810146406402%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Firakli-gharibashvili-qartveli-khalkhisa-da-saqartvelos-mtavrobis-sakhelit-ghrma-mwukharebas-gamovkhatav-israelshi-momkhdari-ubeduri-shemtkhvevis-gamo%2F%3Ffbclid%3DIwAR1ZsvwpeZDDHau4GUh0TItfpxFIflJgaqip13TdbPLQyGjqWXokEvnxz1g

Նմանատիպ