Իրակլի Ղարիբաշվիլի. Ուզբեկստանի վարչապետի հետ հանդիպմանը մենք կքննարկենք մեր երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները
Իրակլի Ղարիբաշվիլի. Ուզբեկստանի վարչապետի հետ հանդիպմանը մենք կքննարկենք մեր երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել է Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարը նշում է, որ Ուզբեկստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը կքննարկի երկկողմ օրակարգը և երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

«Սկսվում է իմ պաշտոնական այցը Տաշքենդ, և ես ուրախ եմ հանդիպել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ։ Հանդիպմանը կքննարկենք երկկողմ օրակարգը և բոլոր ուղղություններով մեր երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները»,- նշել է վարչապետը։