Իրակլի Ղարիբաշվիլի. Ուսանողների պարտքը, որոնց կարգավիճակը դադարեցվել է վարձը չվճարելու պատճառով, կզրոյացվի
Իրակլի Ղարիբաշվիլի. Ուսանողների պարտքը, որոնց կարգավիճակը դադարեցվել է վարձը չվճարելու պատճառով, կզրոյացվի

Ուսանողների պարտքը, որոնց կարգավիճակը դադարեցվել է ֆինանսական պարտքի պատճառով, կզրոյացվի,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության այսօրվա նիստում։

Ինչպես նշեց Ղարիբաշվիլին, մոտ 30 հազար ուսանող ունի 40 միլիոն լարիի պարտք։

«Ուսանողների ուսումնառությունն ու կրթությունը կարևոր է մեզ համար, բոլորի համար։ Ուզում եմ անդրադառնալ բոլորին հուզող մեկ խնդրի: «Կասեցված կարգավիճակ» ունեցող ուսանողների հարցը: Ես հարցրեցի այդ մասին, մանրամասն տեղեկություններ լսեցի կրթության նախարարից։ Մոտ 30 հազար ուսանողի կարգավիճակը կասեցված է ֆինանսական պարտքի պատճառով։ Ուստի, իմ որոշմամբ բոլոր այս ուսանողներին, որոնց կարգավիճակը կասեցվել է ֆինանսական պարտքերի պատճառով, կներվեն իրենց պարտքերը և ցանկության դեպքում կկարողանան վերականգնել իրենց կարգավիճակը և շարունակել ուսումը իրենց համապատասխան բուհերում։ Սա մոտավորապես 40 միլիոն լարիի պարտք է»,- ասել է Ղարիբաշվիլին։