Իրակլի Ղարիբաշվիլի. Ուրախ եմ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը հիանալի հարթակ է անվտանգության մարտահրավերները քննարկելու համար
Ուրախ եմ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որն իսկապես հիանալի հարթակ է անվտանգության ավանդական և ժամանակակից մարտահրավերները քննարկելու համար,- գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ «Twitter» սոցիալական ցանցի իր էջում։
Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանը միջազգային հանրության կողքին է։
«Վրաստանը միջազգային հանրության կողքին է՝ ընդհանուր արժեքներն ու իդեալներն առաջ տանելու ցանկությամբ, որոնք կարող են ապահովել անվտանգության բարձրացում ողջ տարածաշրջանում և դրանից դուրս», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։