Իրակլի Ղարիբաշվիլի. Ուկրաինան և Մոլդովան ստացել են և՛ եվրոպական հեռանկար, և՛ կարգավիճակ՝ որպես խրախուսական նվեր, ես շնորհավորում եմ նրանց այս ճանաչման կապակցությամբ
Իրակլի Ղարիբաշվիլի. Ուկրաինան և Մոլդովան ստացել են և՛ եվրոպական հեռանկար, և՛ կարգավիճակ՝ որպես խրախուսական նվեր, ես շնորհավորում եմ նրանց այս ճանաչման կապակցությամբ

Ուկրաինան և Մոլդովան ստացել են և՛ եվրոպական հեռանկար, և՛ կարգավիճակ՝ որպես խրախուսական նվեր: Ես շնորհավորում եմ նրանց այս ճանաչման կապակցությամբ, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում:

Ինչպես նշել է վարչապետը, Ուկրաինան ծանր պատերազմի մեջ է, և Մոլդովան նույնպես ծանր վիճակում է։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ուկրաինային և Մոլդովային։ Նրանք ստացել են եվրոպական հեռանկար և կարգավիճակ՝ որպես խրախուսական նվեր։ Շնորհավորում եմ նրանց այս ճանաչման կապակցությամբ, ցանկանում եմ հաջողություն մաղթել Ուկրաինային և Մոլդովային, նրանց ժողովրդին մաղթում եմ բարգավաճում, խաղաղություն: Ուկրաինան ծանր պատերազմի մեջ է, և Մոլդովան նույնպես ծանր վիճակում է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը նախօրեին որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը եւ պատրաստ է նրան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել հենց սահմանված առաջնահերթությունները կատարվեն։ Եվրամիության խորհրդի որոշմամբ նախօրեին Ուկրաինային ու Մոլդովային շնորհվել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։