Իրակլի Ղարիբաշվիլի. Ուրախ եմ հյուրընկալելու նախագահ Ալիևին, մեր ընդհանուր նպատակն է ապահովել բարեկամությունը, խաղաղ համագործակցությունը և բարգավաճումը տարածաշրջանում
Մեր ընդհանուր նպատակը տարածաշրջանում բարեկամության, խաղաղ համագործակցության և բարգավաճման ապահովումն է,- Twitter-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի մասին։
Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը, հեռանկարները և հսկայական ներուժը։
«Ուրախ եմ նախագահ Ալիևին հյուրընկալելու համար։ Մենք քննարկել ենք Ադրբեջանի և Վրաստանի միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը, դրա հեռանկարներն ու հսկայական ներուժը։ Մեր ընդհանուր նպատակը տարածաշրջանում բարեկամության, խաղաղ համագործակցության և բարգավաճման ապահովումն է»,- ասել է վարչապետը։