Իրակլի Ղարիբաշվիլի - Վերջին յոթ ամսում տնտեսական աճի ցուցանիշները կազմել են 10,3 տոկոս, ինչը աննախադեպ բարձր տնտեսական աճ է ամբողջ աշխարհում։
Իրակլի Ղարիբաշվիլի - Վերջին յոթ ամսում տնտեսական աճի ցուցանիշները կազմել են 10,3 տոկոս, ինչը աննախադեպ բարձր տնտեսական աճ է ամբողջ աշխարհում։

Պաշտոնապես հրապարակվել են տնտեսական աճի ցուցանիշները, որոնք վերջին 7 ամսում կազմել են 10,3 տոկոս, սա իսկապես աննախադեպ բարձր տնտեսական աճն է ամբողջ աշխարհում,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետը նշել է, որ արտահանումն աճել է 40%-ով, իսկ դրամական փոխանցումները 46,8%-ով և գերազանցել 300 մլն դոլարը։

«Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ անցած շաբաթ պաշտոնապես հրապարակվեցին տնտեսական աճի ցուցանիշները, որոնք վերջին յոթ ամսում կազմել են 10,3 տոկոս։ Կրկին ուզում եմ ասել, որ սա իսկապես աննախադեպ բարձր տնտեսական աճ է ամբողջ աշխարհում։ Լավ կհասկանաք, որ Ուկրաինայի ֆոնին շատ մեծ մարտահրավերներ կան ոչ միայն Եվրոպայում, այլ այդ խնդիրներն արդեն փոխանցվել են ամբողջ աշխարհին, և այս ֆոնին մեզ՝ մեր երկրին, հաջողվում է հասնել երկնիշ տնտեսական աճի, ինչը, իհարկե, շատ ողջունելի է։ Այստեղ, հակիրճ ասեմ, այս մասին խոսել եմ կառավարության նախորդ նիստում, որ արտահանումը զգալիորեն աճել է 40%-ով, և մեր քաղաքացիներին ուզում եմ տեղեկացնել նաև, որ դրամական փոխանցումներն աճել են 46,8%-ով և գերազանցել 300 մլն դոլարը։ Ինչ վերաբերում է բիզնես ոլորտին, ապա մեր քաղաքացիներին ասեմ, որ բիզնեսի շրջանառությունը զգալիորեն աճել է, ինչպես նաև զբաղվածների թիվն աճել է ինչպես առաջին եռամսյակում, այնպես էլ երկրորդ եռամսյակում՝ հունիսին։ Որոնք, իհարկե, շատ ողջունելի տվյալներ են»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։