Իրակլի Ղարիբաշվիլի. Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ես ստորագրել եմ նախագահի բոլոր պաշտոնական դիմումները և բավարարել եմ նրա բոլոր պահանջները
Իրակլի Ղարիբաշվիլի. Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ես ստորագրել եմ նախագահի բոլոր պաշտոնական դիմումները և բավարարել եմ նրա բոլոր պահանջները

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես ստորագրել եմ բոլոր այն պաշտոնական դիմումները, որոնք ստացել ենք նախագահից, և բավարարել եմ նրա բոլոր պահանջները,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ գնահատելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները։

Վարչապետը մեկնաբանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, թե Վրաստանի կառավարությունը մերժել է իրեն մեկնել Ֆրանսիա, Լեհաստան և Ուկրաինա։

«Ուզում եմ բոլորին ընդհանրապես հիշեցնել, որ մեր պետությունն ինքնիշխան պետություն է և անկախ երկիր։ Մեր երկիրը կառավարվում է օրենքներով և սահմանադրությամբ։ Ուզում եմ հիշեցնել բոլորին, այդ թվում՝ նախագահին, որ բոլորը, և առաջին հերթին, իհարկե, մենք՝ բարձրաստիճան պաշտոնյաներս, պետք է հետևենք և օրինակ ծառայենք օրենքի խստիվ պահպանման, Սահմանադրության պահպանման, կանոնների պահպանման առումով:

Ինչ վերաբերում է նախագահի նշած շրջագայությանը, ապա ես ուզում եմ ժողովրդին բացատրել հետևյալը. վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բոլոր պաշտոնական դիմումները, որ ստացել ենք նախագահից, ես ստորագրել եմ ամեն ինչ և բավարարել եմ նրա բոլոր պահանջները: Հիշու՞մ եք, որ նախագահը Գերմանիայում էր, Ֆրանսիայում, հիմա՝ Իտալիայում ու զարմանալի է, որ տիկին Սալոմեն այս հայտարարությունն արել է Բրյուսելից։ Բոլորին հարցնում եմ, եթե իշխանությունը արգելափակում է նախագահին, ինչպես ասվել է, և չի թողնում, որ նա որևէ տեղ գնա, ապա ինչպես նա հայտնվեց եվրոպական մայրաքաղաք Բրյուսելում:

Ինչ վերաբերում է այլ երկրներ այցին, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այսօրվա դրությամբ այլ երկրներ այցի հետ կապված այլ դիմումներ չեն ստացվել։ Ես, իհարկե, առաջնորդվում եմ կանոններով ու օրենքներով։ Ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ՝ ի՞նչ եք ասում, որ ստո՞ւմ եմ։ Ես ստո՞ւմ եմ մարդկանց: Ես չգիտեմ՝ ինչ է նա ասում, ես ձեզ ապացույցներով եմ ասում։

Ցավալի է, որ տիկին Սալոմեն ուղղակիորեն կրկնում է այս ապակառուցողական, վնասակար ընդդիմության՝ երկրի թշնամիների հայտարարությունները»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։